Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ
13:08, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ ու ծանոթացել ավարտական փուլում գտնվող մեծ դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է մի շարք օբյեկտների շինհարթակներ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում