Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման դրույթների վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունը

Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման դրույթների 
վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: «Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները կտեսնեք նույնը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով և Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»: Նախարարը վստահեցրեց, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:

Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]