1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հոգլանդի հայտարարությունը սառը ցնցուղ Բաքվի համար. ԼՂ խնդիրը շարունակվել է տասնամյակներ

Հոգլանդի հայտարարությունը սառը ցնցուղ Բաքվի համար. ԼՂ խնդիրը շարունակվել է 
տասնամյակներ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղը խնդիրը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր: Ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», այս մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում: «Այս խնդիրը չի սկսվել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո: Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հոգլանդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերակելով Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից:

Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ»,-նշված է կետերում և անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող միջանցքին, որը պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար, տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքին: Նշվել է, որ կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: «Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,-նշված է կետերում:

Հոգլանդի խոսքով, այս կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը, դրանք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա, որոնք էլ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմքում են. «Սա երկարատեւ քաղաքականություն է, այն կապված չէ այս կամ այն համանախագահի հետ, սա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Անշուշտ առաջարկվող ծրագիրն ավելի մանրամասն է եւ ծավալուն, սակայն սա ցանկացած խելամիտ կարգավորման հիմքն է, եւ բոլոր կողմերը համաձայն են այս հարցում»:

Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծել է. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միեւնույն է համաձայն են քննարկել այն, կարծում եմ այժմ հենց դա է կարեւորը»:

Հանդիպմանը ներկա ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել է այն փաստը, որ դեսպանի ներկայացված կետերում հատուկ նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, դեսպանի խոսքով, պետք է քննարկվի.

«Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի Հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը (դրանք ներառում են նաև ազգերի ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները-խմբ.): Տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված. դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]