Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների համար նոր ուղի Է բացել Ռաքայի վրա գրոհելու համար

Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների համար նոր ուղի Է բացել Ռաքայի վրա գրոհելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի քրդերի ու արաբների միությունը հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատել Է ռազմավարական կարեւորություն ունեցող Թաբկա քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքը հայտնել Է քաղաքի եւ Ռաքայից 40 կմ արեւմուտք գտնվող ջրամբարտակի «լիակատար ազատագրման» մասին: Քաղաքի համար մարտերը շարունակվում Էին մի քանի շաբաթ, ԻՊ-ն պաշտպանվում Էր մահապարտների ու դիպուկահարների օգնությամբ: 
Սիրիացի ապստամբների ներկայացուցիչը հայտնել Է, որ ներկայում մարտիկները ստուգում են քաղաքի շրջանները՝ համոզվելու, որ այնտեղ զինյալներ չկան:
Վերջին երկու տարվա ընթացքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-ի զինյալներից մոտավորապես վեց հազար քառակուսի կիլոմետր տարածք են ազատագրեգլ Սիրիայում:
Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների առջեւ նոր ուղի կբացի Ռաքայի վրա հարձակում ծավալելու համար, որը 2014 թվականի հունվարից գտնվում Է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հսկողության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am