Հայոց ցեղասպանության ընթացքում հայ որբերի կրած տառապանքների մասին պատմող գիրքը հանձնվեց ընթերցողների դատին
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրը` փետրվարի 9-ին, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գրողի ծոռան՝ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:
1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել նկարագրել Հայոց ցեղասպանությունը: Երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում: Դրանք մեծ ազդեցություն են ունեցել Վահան Տերյանի հետագա կյանքի և գործունեության վրա:
«Տերյանը մեծ նախաձեռնություն է իրականացրել: Որբանոցում գտնվող 8-ից 15 տարեկան երեխաները տառասխալներով, մանկական լեզվով նկարագրել են իրենց կյանքը և առօրյան ցեղասպանության ժամանակ: Կարծում եմ` սրանք Հայոց ցեղասպանության մասին պատմող ամենահուզիչ վկայագրերն են: Գրքում ներառվել է 24 երեխայի 34 նամակ, որոնք չեն խմբագրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գևորգ Էմին-Տերյանը:
Հեղինակը երկու տարվա ընթացքում հավաքել է Վահան Տերյանի վերը նշված նախաձեռնության հետ կապված այն նյութերը, որոնք տարբեր պատճառներով տարիներ շարունակ գաղտնի են պահվել: «Գիրքը նախատեսված էր հրատարակել 2015 թվականին, սակայն տեղեկատվությունը բավականին ծավալուն էր, և աշխատանքը երկարեց»,-ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Հեղինակի խոսքով` գիրքը որպես պատմական փաստ կարող է մեծ նշանակություն ունենալ հանրության համար, և այն հնարավորություն կտա բացահայտել Վահան Տերյանի գործունեության անհայտ կողմերը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն ասաց, որ Վահան Տերյանի հետ կապված ամեն մի երևույթ մեծ արձագանք է գտնում հասարակության մեջ: «Տերյանի նման մեծություններին անհնար է մինչև վերջ բացահայտել: Գևորգ Էմին-Տերյանը բարեխղճորեն ուսումնասիրել և մեզ է ներկայացնում Տերյանի կյանքի այն հատվածը, որը կապված է գրողի ազգային մտահոգությունների, ցավերի հետ: Գիրքն ընթերցելուց հետո մենք ավելի հանգամանալից պատկերացում կկազմենք հայ որբերի տառապանքների և զրկանքների մասին»,-ընդգծեց Ավագյանը:
Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ կրթություն էին ստանում նրա ավագ եղբայրները։ 1899 թվականին Տերյանն ընդունվում է Լազարյան ճեմարան, ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ճեմարանն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պետական համալսարան: Կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեություն ծավալելու համար:
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ»
1912 թվականին Տերյանը հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը` գրահրատարակչական, թարգմանական գործունեություն իրականացնելու նպատակով։
1917 թվականի հոկտեմբերին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում