Համահայկական խաղերի վոլեյբոլի և բասկետբոլի կանանց մրցաշարերի հաղթողները հայտնի են
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայակակն խաղերի ավարտից մեկ օր առաջ արդեն հայտնի են կանանց մրցաշարերի վոլեյբոլի և բասկետբոլի հաղթողները:
Վոլեյբոլի մրցաշարի եզրափակչում մրցում էին Երևան և Չալթր թիմերը: Գեղեցիկ պայքարում հաղթող դարձան Չալթրի վոլեյբոլիստները՝ 0-3 հաշվով: Երրորդ տեղը զբաղեցրեցին Սիսիանը ներկայացնողի թիմի մարզուհիները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բասկետբոլի կանանց մրցապայքարի եզրափակչում մրցում էին Լոս Անջելեսի և Գլենդելի թիմերը: Լոսի թիմին հաջողվեց առավելության հասնել 84:70 հաշվով: Երրորդ տեղում Երևանի թիմն է:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում