ԵՄ-ն կողմնակից է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Թրայան Հրիսթեա
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Այս մասին «Կովկաս 2014» խորագրով գիտաժողովի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իսկապես շատ ցավոտ խնդիր է և մտահոգում է բոլորիս: Մենք ցանկանում ենք, որպեսզի այս հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Եվրոպական Միությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքնրի հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հրիսթեան:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում հակամարտությունն այնքան էր սրվել, ինչպես երբեք չէր եղել 1994թ. հրադադարի ռեժիմի կնքումից ի վեր:
Նա հույս հայտնեց, որ հակամարտող կողմերը կկարողանան երկխոսության ճանապարհով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Այս առումով դեսպանը կարևորում է հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների հաստատումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում