«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» Խոջալուի դեպքերի մասին ֆիլմի դիտումների քանակը շարունակում է արագորեն աճել
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմի դիտումների քանակը Youtube-ում մարտի 7-ին գերազանցել է 358 հազարը: Ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաեւ Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին: Ֆիլմը միջազգային հանրությանն էր ներկայացվել փետրվարի 15-ին (անգլերենով):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մոտ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ այդ ֆիլմը հասանելի է նաեւ ռուսերեն տարբերակով:
Ֆիլմում առաջին անգամ հրապարակվող արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, հարցազրույցների ու քարտեզների միջոցով վերականգնված պատմական իրադարձությունները նոր փաստական տվյալներ են ներկայացնում տարիներ ի վեր սեփական հասարակությունում եւ միջազգային հանրության շրջանում հակահայ, ռասիստական քարոզչությամբ «Խոջալուի իրադարձությունների» վերաբերյալ ադրբեջանական վարկածի դեմ: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում