Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա գործողություններն ու 
ներկայացրեց առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 13-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նախ նշեց, որ վաղ առավոտից քաղաքացիների կողմից փակվել էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ։ 

Այնուհետև՝ ներկայացրեց Հանրապետության հրապարակից մեկնարկած իր շրջայցերը ստեղծագործական միություններ, այդ թվում՝ նկարիչների, գրողների, ու գիտական հաստատություններ` ԳԱԱ պատմության ինստիտուտ:  

Նա նշեց, որ ծրագրում է շարժվել ԵՊՀ, Ժուռնալիստների միություն։ Այնուհետև ցանկանում է մետրոյով գնալ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ հանդիպելու բնակիչների հետ։

«Բոլորին նորից ասում եմ՝ բոլոր վայրերում գտնվող, ճնշումը պետք է մեծացնել ուղղակիորեն․ մինչև, որ որոշակի հանգրվանի հասնենք։ Ես երեկ ասացի, որ կոնկրետ լուծումների և քայլերի մասին ձեզ կտեղեկացնեմ, շատ չեմ ուշացնի։ Մենք հանդիպումներ ենք ունենում մարդկանց հետ, երեկ կարևոր հանդիպում ենք ունեցել։ Քաղաքական դաշտը շատ լայն է, և փորձում ենք ժամանակի մեջ տեղավորվել»,-ասաց արքեպիսկոպոս Գալստանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am