Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի երևանցիներին մատուցվող մի շարք ծառայություններ

Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի ու թափանցիկ  
կդարձնի երևանցիներին մատուցվող մի շարք ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կառավարելի կդառնան էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Հարթակն արդեն գործարկվել է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: 

Սարգիս Մանուկյանը նշեց, որ GIS աշխարհագրական տեղեկատվական հարթակն արդեն ներդրված և գործարկված է։ Այն նախատեսվում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մշակվող և գեներացվող, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող տարածական տվյալների համախմբում՝ մեկ միասնական միջավայրում։ 

«Սա հնարավորություն է տալիս համադրելով այդ տարածական տվյալները՝ իրականացնել վերլուծություններ և ստանալ նոր արժեք՝ տվյալային որոշումներ կայացնելու համար։ Արդեն  որոշակի աղբյուրներից ստացված տվյալներով մշակվել են թեմատիկ GIS հարթակներ։ Օրինակ՝ կառուցապատման ոլորտի համար նախատեսված հարթակի շնորհիվ հնարավոր է նշված շինհրապարակում դիտարկել տվյալ հողակտորի այս պահին առկա կադաստրային սահմանները և մի շարք այլ տվյալներ»,-նշեց Սարգիս Մանուկյանը։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ընդգծելով համակարգի կարևորությանը, նշեց՝  Երևանի քաղաքապետարանը և բոլոր վարչական շրջաններն այս հարթակի ներդրմամբ առաջիկայում իրենց աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխելու են։ 

«Համակարգի ամբողջական փաթեթը մենք արդեն գնել ենք, և  այս փոփոխությունները  փուլ առ փուլ մտնելու են մեր բոլոր վարչություններ։ Խոսքը գնում է էլեկտրոնային քարտեզի մասին, որի վրա մենք բոլորս պետք է սկսենք աշխատել։ Համակարգը կպարզեցնի այն աշխատանքը, որ տարբեր վարչություններ իրականացնում են։ Այն նաև  էականորեն հասանելի և ավելի պարզ կդարձնի մեր բոլորիս կատարած աշխատանքը և երևանցիներին մատոցվող ծառայությունները»,-ասաց քաղաքապետը: 

Տիգրան Ավինյանը հանձնարարեց՝ համակարգը պետք է  բաց լինի քաղաքացիների համար՝ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am