Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է France24 պարբերականից։

Սումատրա կղզում, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային հեղեղումներ, առնվազն 17 մարդ անհետ կորած է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մի քանի ժամ շարունակվող հորդառատ անձրևների պատճառով Սումատրա կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են գլորվել ներքև։ Վնասվել են տներ, կամուրջներ և մզկիթներ, ինչպես նաև բրնձի ցանքատարածություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am