Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի

Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:
Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք։ 

Երևանի զարգացման տեսլականում կարևոր տեղ են զբաղեցնում մարզական բնագավառում իրականացվող ծրագրերը։ Մայրաքաղաքում ներկա պահին 1 մարզադպրոց հիմնանորոգվում է, 2-ը՝ կառուցվում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am