Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա մեկ զոհ
21:20, 13 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը Շըրնաքում վթարի է ենթարկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով մահացել է 1 ոստիկան, վիրավորվել՝ 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։
Ավտովթարը տեղի է ունեցել Շըրնաք-Մարդին ճանապարհին: Թուրքիայի նախագահը ուղևորվել էր Շըրնաք մասնակցելու մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական հանրահավաքին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում