Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա մեկ զոհ

21:20, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը  Շըրնաքում վթարի է ենթարկվել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում  է թուրքական hurriyet.com.tr-ն: 

Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով  մահացել է 1 ոստիկան, վիրավորվել՝ 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։

Ավտովթարը տեղի է ունեցել Շըրնաք-Մարդին ճանապարհին:  Թուրքիայի նախագահը ուղևորվել էր Շըրնաք մասնակցելու մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական հանրահավաքին: 


© 2009 ARMENPRESS.am