Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Վահե Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում: 

Գործարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի վերաբերյալ և անդրադարձել առաջիկա նախաձեռնություններին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am