Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով 
աշխատանքային խմբի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մարտի առաջին տասնօրյակում կկայանա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ կգործուղվի պատվիրակություն։

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am