ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Շչեցին քաղաքի կենտրոնում մարդատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է, վարորդը դիմել է փախուստի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շչեցինի Ռոդլո հրապարակում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով՝ դեպքից հետո վարորդը կանգ չի առել, ավտոմեքենայով անհետացել է և այժմ որոնվում է։