Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ներկայացնող Մարիա Ալեսքսանյանը գրավել է Մոսկվայի առաջնության առաջին հորիզոնականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 25-ին կայացած ձիասպորտի Մոսկվայի առաջնությունում, հաղթահարելով 120 սմ արգելքն՝ Ալեքսանյանը դարձել է առաջնության բացարձակ հաղթող։

Մարիա Ալեքսանյանի մարզիչն Արթուր Բաղդասարյանն է։ Շաբաթներ առաջ 16- ամյա Մարիա Ալեքսանյանը «Виват, Россия» ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել էր երրորդ մրցանակակիր , իսկ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը:

426035906_1456912848226743_2907193550854489637_n.jpg (165 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am