Բաքվում հանդիպել են Բայրամովն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ հատուկ ներկայացուցիչը
18:16, 14 Փետրվար 2024
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 14-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը թեմաներն են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում