Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել

Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Չհարմահալ և Բախտիարիի նահանգի գազատարի գլխավոր գծի վրա փետրվարի 14-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը դիվերսիա են համարում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման բնորոշում է տվել Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

«Այդ դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին գազատարի գլխավոր գծի երկու-երեք հատվածներում», - մեջբերում է նախարարի խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։

Նա հավելել է, որ հենց առաջին ժամերին անցկացվել է խորհրդակցություն միջադեպի հետևանքների տեղայնացման համար։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Բորուջեն քաղաքում գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am