Միջազգային

Ջո Բայդենը Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակմանը պատասխանելու որոշում է կայացրել

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակմանը պատասխանելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշել է, թե ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների պատասխանը Հորդանանում գտնվող ռազմաբազայի նկատմամբ ձեռնարկված գրոհի պատասխանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բայդենը գրոհի պատասխանատվությունը վերագրել է Իրանին, սակայն չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել ԱՄՆ-ի պատասխանը: «Ես նրանց [Իրանին] պատասխանատու եմ համարում գործողությունն իրականացնողներին զենք մատակարարելու համար»,- հայտարարել է նա՝ խոստանալով, որ պատասխանը լինելու է «շատ լուրջ»: Արձագանքելով ամերիկացի երեք զինվորականների սպանությանը հանգեցրած հունվարի 28-ի գրոհին՝ Բայդենը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներին պետք չէ մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում։

Պաշտոնական Վաշինգտոնի տեղեկություններով՝ ամերիկացիների սպանությանը հանգեցրած հարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումը: Իրանը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում