Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Թբիլիսի

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը հունվարի 30-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ուսումնամարզական հավաքը կլինի երկշաբաթյա և կեզրափակվի փետրվարի 13-ին: Հավաքականը հենց Թբիլիսիից էլ կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` մասնակցելու մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:

Մարմնամարզության հավաքականում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Մարզիչները են Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am