Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ ԶՈՒ ինքնաթիռները Լոռու մարզում իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ

ՀՀ ԶՈՒ ինքնաթիռները Լոռու մարզում իրականացրել են ուսումնամարզական 
թռիչքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինքնաթիռները հունվարի 24-ին Լոռու մարզում իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

Ավելի վաղ Լոռու մարզպետարանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ հանրությանը հորդորելով չանհանգստանալ Վանաձորում լսված պայթյունի նմանվող ձայնի պատճառով: 
«Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ»: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am