Երևանում այս տարի տեղի կունենան աննախադեպ թվով միջազգային, քաղաքային ու երիտասարդական սպորտային միջոցառումներ
21:22, 23 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2024թ. ընթացքում միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:
Ըստ գրառմանը կից տեսանյութի՝ 2024-ին Երևանում նախատեսվում է անցկացնել տարբեր մարզաձևերի 15 միջազգային մրցումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում