Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իրանի Գարմսար քաղաքում հզոր պայթյունի ձայներ են լսվել

Իրանի Գարմսար քաղաքում հզոր պայթյունի ձայներ են լսվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Գարմսար քաղաքում հզոր պայթյունի ձայներ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Գարմսարի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի վարչության ղեկավարը IRNA-ին հայտնել է, որ միջադեպի հետ կապված մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն։

Գործակալության թղթակիցը հայտնել է, որ Գամսարի տարբեր հատվածներում տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։15-ին հզոր պայթյունի ձայն է լսվել։

Քաղաքը գտնվում է Թեհրանից 95 կմ դեպի հարավ-արևելք։ Այնտեղ է գտնվում Սեմնանի նահանգի արդյունաբերական օբյեկտների գրեթե կեսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am