Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Բասկետբոլի ֆեդերացիայում ամփոփել են անցնող մարզական տարին

Բասկետբոլի ֆեդերացիայում ամփոփել են անցնող մարզական տարին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի  տարվա ամփոփիչ ժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկայացրել է տարվա հաշվետվությունը: Օրակարգային հարցերում քննարկվել են նաև 2024 թվականի ծրագրերը։

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը կարևորել է ոչ միայն միջազգային ասպարեզում թիմերի մասնակցությամբ հանդիպումները, այլ նաև տեղական առաջնությունները։ Նա նաև նշել է, որ խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

2024 թվականին ֆեդերացիան աշխատելու է ծանրաբեռնված ռեժիմով։

Արթուր Նազարյանի խոսքով՝ 2024 թվականը խոստանում է լինել ամենահագեցածը հայկական բասկետբոլի պատմության մեջ: Հայաստանի միանգամից յոթ հավաքականներ պատրաստվում են մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների: Հայաստանը հավաքականների մասնակցության քանակով գալիք տարի լինելու է Եվրոպայի 35 երկրների թվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am