Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ

Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։

Մրցույթին հրավիրված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Նվագախումբը կնվագակցի եզրափակիչ փուլ անցած ջութակահարներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նաև մրցույթի գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում։

Չինաստան կատարելիք շրջագայության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, հանդես կգա նաև երեք համերգով՝ դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am