Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանի ու Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիաները Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու պայմանագիր են ստորագրել

Հայաստանի ու Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիաները Եվրոպայի 
առաջնությունը Երևանում անցկացնելու պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան և Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան` ստորագրված պայմանագրով սկիզբ են տվել 2027 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանն ստորագրել են 2027 թվականին Երևանում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացնելու պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ մեկնարկ տալով տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլին:

Ընթացիկ տարվա մեկնարկին հայտնի էր դարձել, որ 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am