Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախագիծը ներկայացվել է, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]