Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության միջանկյալ 
ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորել է Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար ժիլ Ռոստենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ՀՀ ԱԽ քարտուղարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am