Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Podcast-Sport. Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երկիր

Podcast-Sport.  Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը 
մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երկիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 10-12-ն  առաջին անգամ կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի հետ խոսել ենք նախապատրաստական աշխատանքների, հյուրընկալության ընթացքում սպասվող հնարավոր խնդիրների լուծումների, հավաքականի կազմի և սպասվելիք արդյունքների մասին:

«Նախապատրաստական աշխատանքների յուրաքանչյուր փուլ ընթանում է պլանավորածի պես: Մրցաշարի մեկնարկից մի քանի օր առաջ պատրաստ կլինի դահլիճը: Մենք արդեն փորձն ունենք, քանի որ 2022 թվականին հյուրընկալել էինք սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը»,-ասաց Հայրապետյանը:

Սամբոյի ֆեդերացիայի նախագահի խոսքով` աշխատանքները պետական գերատեսչությունների հետ սահուն ընթանում են, և Հայաստանը պատրաստ է հյուրընկալել աշխարհի առաջնությունը:

«Այժմ 70 երկրից մասնակցության հայտ ունենք, սակայն ձգտելու ենք շատացնել մասնակից երկրների թիվը: Հայաստանն ունի այդ ներուժը` հյուրընկալելու առավել շատ մասնակիցների»,-ասաց նա:

Մանրամասները` Podcast-Sport-ում

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am