Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արցախի ԲԿ-ում այս պահին գտնվում է 80 վիրավոր. արձանագրվել է մահվան 5 դեպք

Արցախի ԲԿ-ում այս պահին գտնվում է 80 վիրավոր. արձանագրվել է մահվան 5 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 80 վիրավոր, նախնական տվյալներով ՝15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։

Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am