Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Մեդալների ռեկորդային ցուցանիշ հայկական պատանեկան բռնցքամարտի պատմության մեջ

Մեդալների ռեկորդային ցուցանիշ հայկական պատանեկան բռնցքամարտի 
պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի այս գիշեր 03։50` Վիեննայի չվերթով։ Մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, եզրափակիչում հաղթանակ տարան ու Եվրոպայի պատանեկան չեմպիոն դարձան Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ), իսկ Հրաչ Խաչատրյանը (80 կգ) արժանացավ արծաթե մեդալի։

Աղջիկների պայքարում Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ) պարտվեցին եզրափակիչում ու դարձան արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները նվաճել էին բրոնզե մեդալ։ Այս տարիքային խմբում 13 մեդալը ռեկորդային ցուցանիշ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am