Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է պահեստազորի սպաներին

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է պահեստազորի սպաներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 24-ին հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:

Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ, այն է՝ հնարավորինս վերականգնել  հասարակությունխորհրդարան վստահությունը:

« ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:

ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից  սպաների հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am