Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի 
միջանցքի սկզբնամաս

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը։

Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ բեռնված քաղցրավենիքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին տեղում ներկայացվել է ստեղծված իրավիճակը, ինչից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հանդես է եկել կարճ ճեպազրույցով, որի ընթացքում նա նախ ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ 

20230803_141345.JPG (746 KB)

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այս հայտարարությունը, որ հրապարակվել է այսօր առավոտյան: Ակնկալում ենք, որ այդ հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց նա: 

20230803_135316.JPG (1.13 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am