Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ուկրաինան հայտնել է Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի գնդակոծության մասին․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինան հայտնել է Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի գնդակոծության մասին․ կան 
զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Օդեսա քաղաքը և դրա մերձակայքը արդեն երրորդ գիշերն է՝ ենթարկվել են հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հարձակման են ենթարկվել նաև Նիկոլաև և Սումի քաղաքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ ռուսական ուժերն Օդեսայի և Նիկոլաևի ուղղությամբ արձակել են 19 թևավոր հրթիռներ և 19 կամիկաձե ԱԹՍ-ներ։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ ուկրաինական ուժերը ոչնչացրել են օդային 18 թիրախ։

Ինչպես հաղորդում է РБК-Украина լրատվամիջոցը, Օդեսայում ռուսական ուժերի հարվածների հետևանքով 4 մարդ է վիրավորվել, քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել։

Պարբերականը նշում է, որ Նիկոլաևին հասցված հարվածների հետևանքով 19 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 5 երեխա։ Շրջանի ղեկավարը հայտնել է նաև, որ կան զոհեր, սակայն նրանց հստակ թիվը չի նշել։ Վնասվել է առնվազն 5 բազմաբնակարան շենք, 15 ավտոտնակ, տեղի են ունեցել փլուզումներ։

Իսկ Սումի քաղաքում և Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են շենքեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am