Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հոլիվուդում դերասանների հետ բանակցությունները տապալվել են․ դերասանները կարող են միանալ սցենարիստների գործադուլին

Հոլիվուդում դերասանների հետ բանակցությունները տապալվել են․ դերասանները 
կարող են միանալ սցենարիստների գործադուլին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլմերի և հեռուստասերիալների դերասաններին ներկայացնող արհմիությունը՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան, հայտարարել է, որ կինոստուդիաների և սթրիմինգային ծառայությունների ներկայացուցիչների հետ համաձայնության հասնել չի հաջողվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից, գիլդիայի ղեկավարությունը հուլիսի 13-ին քվեարկության միջոցով կորոշի արդեն գործադուլում գտնվող սցենարիստների գործադուլին միանալու հարցը։

Կինոստուդիաներին ներկայացնող խումբն իր հերթին հիասթափություն է հայտնել համաձայնության ձախողմամբ։

Եթե դերասանները գործադուլ հայտարարեն, սա կլինի 1960 թ․-ից ի վեր առաջին նման դեպքը։ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան գործադուլ է անցկացնում մայիսի սկզբից․ դա մեծապես դանդաղեցրել է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությունը։ Սցենարիստները սթրիմինգային հսկաներից (ինչպիսիք են, օրինակ՝ Netflix-ը և Amazon-ը) պահանջում են ավելի լավ պայմաններ։

Ըստ Associated Press-ի՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի անցկացրած բանակցությունների թեմաներից է եղել նաև արհեստական ինտելեկտի չկանոնակարգված օգտագործումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am