Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին 
մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը:

«Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա:

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am