Թռիչքներ կիրականացվեն Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ չվերթով
13:49, 25 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Red Wings ավիաընկերությունը հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում