Թռիչքներ կիրականացվեն Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ չվերթով

13:49, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Red Wings ավիաընկերությունը  հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ:


© 2009 ARMENPRESS.am