Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ջո Բայդենը եւ Սի Ծինփինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը

Ջո Բայդենը եւ Սի Ծինփինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել Է Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, եւ որ ԱՄՆ-ը մտադիր Է պահպանել սեփական օրենքը Տայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել Տայվանում ՉԺՀ-ի «սադրանքները», որոնց տակ նրանք հասկանում են ՉԺՀ-ի օդուժի ենթադրյալ թռիչքները Տայվանի օդային պատասխանատվության գոտի: «Ես Սիի հետ խոսել եմ Տայվանի մասին: Մենք համաձայն ենք, մենք կպահպանենք Տայվանի վերաբերյալ համաձայնությունը: Ես հասկանալ եմ տվել, որ չեմ մտածում, թե մեզ հարկավոր Է ինչ-որ այլ բանով զբաղվել, բացի այն, թե ինչպես պահպանել համաձայնությունը»,-ասել Է Բայդենը:

1979 թվականի ամերիկյան օրենքը սահմանում Է՝ աջակցություն միասնական Չինաստանի սկզբունքին, թեեւ նախատեսում Է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Տայվանին: ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան: Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Տայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am