Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն ընդգծել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը

Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն ընդգծել են Արցախի ժողովրդի 
ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման քայլերը:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ  Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]