Քաղաքականություն

ԿԸՀ-ն ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա նոր խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա նոր խորհրդարանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ նիստում Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց։ 

«Սույն որոշմամբ Ազգային ժողովն ընտրվել է և մանդատների բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք` 28 մանդատ և «Հայաստան» դաշինք` 12 մանդատ»։

Հովակիմյանը նաև հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կստանա ազգային փոքրամասնությունների ևս երեք մանդատ, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ ևս մեկ մանդատ։ 

Հետևաբար, ՔՊ-ն վերջնարդյունքում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։ 

Հովակիմյանը հայտնեց, որ օրենքի համաձայն որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում։ 

Հովակիմյանը նշեց, որ երեք տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա։

Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որոնց Խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ԲՀԿ-ն 4 տոկոսանոց շեմը չի հաղթահարել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում