Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։

Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում