Հայաստան

Հայաստանի վարած քաղաքականության ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարած քաղաքականության ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում. Արայիկ Հարությունյան

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում կանցկացվի մայիսի 4-ին, կմասնակցեն մոտ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մեծապես կարևորելով աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին ակնկալվում է մինչև հարյուր երկրի պատվիրակության այց Հայաստան։

«Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում:

ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:  

Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)  

Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)

2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն»,– գրել է Արայիկ Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում