Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում. Լիա Միլեր

ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում 
թրաֆիքինգի դեմ պայքարում. Լիա Միլեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ միջազգային հանրությունը համախմբվի և նույնականացնի, թե որտեղ են նման հանցավոր դեպքերը տեղի ունենում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը:

«Որպեսզի այս չարիքի դեմ պայքարենք միջազգային մակարդակով, պետք է բարձրացնենք մարդկանց իրազեկվածությունը՝ ներկայացնելով, թե ինչ է թրաֆիքինգը: Մենք պետք է զոհերին ցույց տանք, թե որտեղ կարող են նրան դիմել օգնության, որովհետև երբեմն նրանք չգիտեն, ում կողմից օգնություն խնդրեն»,- ասաց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը:

Լիա Միլերը նշեց, որ ԱՄՆ պետական դեպարտամենտն ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:

«Այս տարվա հաշվետվության մեջ ավելի մանրամասն է նշված: Գիտեք, որ ունենք լավ գործընկերներ, որպեսզի Հայաստանում բարելավենք թրաֆիքինգի դեմ պայքարը: Այդ պատճառով աջակցում ենք «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականցվող ծրագրին:

Մարտահրավերները շատ են թրաֆիքինգի և շահագործման խնդիրներով, բայց մենք պետք է կարողանանք քանդել ժամանակակից ստրկության շղթաները: Մենք ոչ միայն զոհերի համար ենք պայքարում, այլև հենց մեզ համար, որովհետև ուրիշի արժանապատվությունը պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր արժանապատվությունը»,- եզրափակեց Միլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am