Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
1 րոպեի ընթերցում

Կալանավորվել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։
Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով: