Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործածվել․ 1 անձ ձերբակալվել է, 4 անձ՝ տեղափոխվել ԲԿ
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 20-ին ժամը 13։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։
Միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Մեկ անձ ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։