Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայում մեկնարկում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները

Ֆրանսիայում մեկնարկում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության  
հանդիպումները

ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկում են Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Փարիզից, հանդիպումների առանցքում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան֊Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։

Օրվա հանդիպումները մեկնարկում են Ֆրանսիայի Ազգային Ժողովում, որտեղ նախատեսված է հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։ Հաջորդ կանգառը Ելիսեյան պալատն է։ Կեսօրին կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որից հետո կտրվի աշխատանքային ճաշ նախագահ Մակրոնի անունից։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կշարունակվի Սենատում, նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում կկատարի Սենատի Ոսկե գրքում։

Ֆրանսիական հանդիպումների օրակարգը կեզրափակվի Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Համավարակով պայմանավորված պաշտոնական պատվիրակությունների հանդիպումներում ձեռքսեղմումներ նախատեսված չեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]