Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց նոր կուսակցությամբ

Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց նոր կուսակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական դաշտում հայտ է ներկայացրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որի  հիմնադիր համագումարը կայացավ ապրիլի 29-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության համագումարը, որին մասնակցում էր 437 հիմնադիր՝ Երևանից ու մարզերից ընդունեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ստեղծման մասին որոշումը, հաստատեց՝ կուսակցության խորհրդանշանն ու կանոնադրությունը: Պաշտոնավարման 3-ամյա ժամկետով, ընտրվեցին նաև գործադիր և վերահսկիչ մարմինների կազմերը: Մասնավորապես՝ գործադիր մարմնի պատասխանատու է ընտրվել և պետական գրանցման լիազոր նշանակվել համագումարի նախագահող, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Պատերազմից հետո հասկացանք, որ նույնիսկ այս պայմաններում մեր հասարակության մի զգալի մասը չի զգում վտանգը: Մենք կարող ենք արձանագրել, որ գտնվում ենք ընդհանուր թմբիրի մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ պարզաբանելով, որ իրենց նպատակն է լինելու արթնացնել հայ ժողովրդին:

«Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն, հասկանում ենք նաև, որ պետք է վաստակենք մեր ժողովրդի վստահությունը: Մեր կարծիքով, այս օրվան հասել ենք հոգևոր արժեքներից հեռանալու պատճառով»,-ասաց նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի պատասխանատուն՝ կարևորելով քրիստոնեական ու հոգևոր արժեքների դերակատարությունը՝ վերականգնվելու և առաջընթացի հասնելու գործում: Նրա խոսքով՝ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բացարձակ կերպարը՝ կրթամշակութային միջոցառումներով բնակչությանը տանելով դեպի այդ  կատարելատիպը:

Նորաստեղծ կուսակցության նպատակներից է՝ քրիստոնեական արժեքների և ազգային ինքնատիպության վրա հիմնված հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կայացնելը:

Ծրագրային դրույթներով կուսակցությունն անհրաժեշտություն է համարում սահմանադրական փոփոխությունների միջոցով  Ազգային ժողովը դարձնելը՝ ստորին և վերին պալատներով: Ըստ այդմ՝ առաջին պալատն ընտրվելու է համամասնական կամ համամասնական-մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդը ձևավորվելու է պրոֆեսիոնալ  կամ ոլորտային սկզբունքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Զոհրաբյանն, անդրադառնալով  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առանձնահատկությանն, ասաց, որ այն, խոստումների փոխարեն, գործնականում է իրականացնելու իր ծրագրերը: Ինչ վերաբերում է նախատեսվող  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, ապա ըստ Զոհրաբյանի՝ կմասնակցեն, եթե կուսակցությունն ընդունի նման որոշում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am